Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
FAST-ի հիմնադիր-նախագահ Արմեն Օրուջյանը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
News 08/10/2019 14:50

Հոկտեմբերի 7-ին, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի` WCIT-ի շրջանակում կայացավ նշանակալի միջոցառումներից մեկը` «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ ջանքերով:

«Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» ներկա էին բարձր տեխնոլոգիաները համակարգող ոլորտի նախարարներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,  ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունների, բիզնես համայնքի, հետազոտական և կրթական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր քննարկեցին, թե ինչպես ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նորարարական տեխնոլոգիաները և դրանց  առաջարկած լուծումները ծառայեցնել պետական քաղաքականության կայացմանը` համակարգային փոփոխություններին և կայուն զարգացմանը:

Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր-նախագահ Արմեն Օրուջյանը ևս մասնակցեց «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը և հանդես եկավ «Ինովացիոն Հայաստան 2041: Էկոհամակարգի մոտեցում» ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման նպատակներին և հիմնադարամի որդեգրած մոտեցմանը: Իր խոսքում Օրուջյանը նշեց, որ կայուն զարգացման նպատակների վրա կենտրոնանալու փոխարեն FAST-ը որդեգրեց յուրահատուկ մոտեցում. «Մենք սկսեցինք մտածել, թե 2019թ-ին գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների դեպքում, ի՞նչ է հարկավոր մարդու հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս ստեղծել էկոհամակարգ, որն ամենաարդյունավետն է մարդկանց ապագայի համար»:

Որպես ինովացիոն էկոհամակարգի ձևավորման հիմնական գործոն բանախոսը կարևորեց կրթության որակի ապահովումը. «Կայուն զարգացման չորրորդ գործոնը որակյալ կրթությունն է: Մենք դիտարկում ենք ամբողջ սպեկտրը, ուսումնասիրելով երեք հիմնական բաղադրիչները` ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և ծրագիրը»: