Categories: News

Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությունը այցելեց Ինժեներական քաղաք

Հոկտեմբեր 8-ին Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությունը այցելեց Ինժեներական քաղաք։

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է «Գիտության և տեխնիկայի» թանգարանի պատմական հավաքածուին: Այնուհետև Սան Խոսեի պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ինժեներական քաղաքում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից առաջարկվող բարդ ինժեներական լուծումների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Սան Խոսեի պետական համալսարանի, ISTC-ի և Երևանի պետական համալսարանի միջև ընթացող համագործակցության հեռանկարները:

Share