Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայտնի են WCIT lightning round-ների հաղթող ստարտափները
News 10/10/2019 08:32

«WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի ունեցան կայծակնային ռաունդներ՝ որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը։

Մրցանակային ֆոնդը կազմում էր 105.000 ԱՄՆ դոլար։ Կայծակնային ռաունդների հաղթողները 6-ն էին՝ 3 առաջին տեղ, 3` երկրորդ։ Հաղթողները ստացան $25.000 և $10.000 մրցանակներ։

Ներկայացնում ենք թիմերը՝

1 տեղ – krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը: 2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։

1 տեղ – ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել յուրօրինակ բովանդակությամբ գրքեր և պատմություններ:

1 տեղ – Embry-ն քաշի կառավարման համար ստեղծված սարք է, որը տեղադրվում է կոշիկի մեջ:

2 տեղ – GeBeCert-ը ցանկանում է հաճախորդներին վերադարձնել վստահությունը և ստեղծել ավելի լավ աշխարհ, որում ընկերությունները կարող են շարունակել իրենց նորարարական կամ ստեղծարար գաղափարների զարգացումը՝ վերջ դնելով կեղծված համակարգերին և դրանց աղետալի ազդեցությանը։

2 տեղ – Virtlo-ն բջջային հավելված է, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին գովազդել իրենց զեղջերը կամ միջոցառումները։

2 տեղ – Viciniti-ն առաջարկում է հեշտ օգտագործման ենթակառուցվածքային ծրագրակազմ, որն օգնում է արդյունաբերական կազմակերպություններին գործարկել հուսալի և անվտանգ ծրագրեր:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել էր ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվեց լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող էին դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։