10Web-ը կրկին ProductHunt-ում է. Արտավազդ Մինասյան
News 10-10-2019 14:11

10Web-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 10Web-ը կրկին ProductHunt-ում է։

«Ինչքան հիշում եմ, իմ աշխարհ գալու launch-ն էլ է ProductHunt-ում եղել։ Միշտ մոռանում եմ ծնողներիս հարցնեմ։

10Web-ը (2.0) նորից ProductHunt-ում է։ Այս անգամ սուպեր կարևոր խնդիր ենք լուծել, որը Web-ի աշխարհը ահագին փոխելու է։

Այսուհետ, եթե WordPress կայքը կառուցես և տեղակայես (hosting) 10Web-ում, ապա այն լռելյայն կունենա սուպեր արագություն Google PageSpeed Score (իմացողների համար) 95+:

Ու հիմա ուղղակի պետք է գնալ Product Hunt, գտնել 10Web-ը և արտահայտել Ձեր սերը»։