Categories: News

«Ֆակուլտետային հետազոտական ֆինանսավորման» ծրագրի տեղեկատվական հանդիպում

Հոկտեմբերի 14-ին ժամը 16:30-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք (մուտքը՝ Չարենցի փ․-ի կողմից), 6-րդ հարկ, կկայանա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագրին (Faculty Research Funding Project), որն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ հետազոտական հաստատությունների և համալսարանների թիմերը։ Տեղեկատվական հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ դրամաշնորհի պայմաններին և դիմելու ընթացակարգին։

Մանրամասների համար կարող եք կարդալ մեր նյութը։

Share