Հոկտեմբերի 15-ին 19:00-ին ISTC-ում տեղի կունենա Super Mario Bros. խաղի deconstruction-ը։ Մասնակիցները հասկանալու են, թե ինչով է Super Mario Bros.-ը տարբերվել մյուս պլատֆորմերներից, որի արդյունքում դարձել է այդքան հաճելի ու տարածված։
Թեման ներկայացնելու է Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը։
Շատերն են խաղացել Super Mario Bros., բայց քանի՞սը կարող են ասել, թե ինչու էր այդքան հաճելի խաղալ այդ խաղը։ Գիտեք արդյոք այդ խաղի նախագծման դետալներն ու գաղտնիքները։ Խաղը շատ հին է, բայց ոչ հնացած։ Խաղում օգտագործված մոտեցումները, հնարքները այսօր էլ կիրառելի են, հետաքրքիր և շատ ուսանելի։
Այս հանդիպումը այն մարդկանց համար չէ, ովքեր խաղերով են հետաքրքրվում, այլ այն մարդկանց համար ովքեր մասնագետ են կամ ուզում են դառնալ։ Պատճառն այն է, որ քննարկվելու են խաղի ամեննանուրբ դետալները ու թե ոնց են այդ դետալները ազդում մարդու վրա ու ինչ մտքեր, էմոցիաներ են առաջացնում։