Categories: News

SSS19-ի հաղթողները ներկայացրեցին իրենց ստարտափները Berkeley SkyDeck-ի ներկայացուցիչների դիմաց

Օրերս Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի վեց հաղթող թիմերը pitch արեցին իրենց պրոյեկտները Berkeley SkyDeck-ի գործադիր տնօրեն Քերոլայն Վինեթի և SkyDeck աքսելերատորի «ամբասադոր» և Գլոբալ ռազմավարական գործընկեր Կարեն Գյուլբուդաղյանի դիմաց:

6 ստարտափները հետևյալն էին՝ ThermoScan, Soraytec, COWnet, RetentionForce, GeBe Cert և Lucky Carrot։

Նշենք, որ Berkeley SkyDeck-ը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի պաշտոնական աքսելերատորն է, և միակ համաշխարհային ստարտափ աքսելերատորը, որը մեկ հարթակում միավորում է.

1. Հասարական հետազոտություններ իրականացնող լավագույն համալսարանի հիմնադրամը, որը հայտնի է Նոբելյան մրցանակակրեր և միլիարդատերեր կերտելով,

2. Սիլիկոնյան հովտին մոտ լինելը,

3. Բաց հիմունքներ համաշխարհային հիմնադիրների նկատմամբ։

Նշենք, որ SkyDeck մուտք գործած հայկական ստարտափների ցանկը ներառում է 2Hz/Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Berkeley SkyDeck-ը ներկայումս միակ հարթակն է, որը շարունականորեն զարգացնում, կապակցում և ապահովում է հայկական ստարտափների հաջողությունը Սիլիկոնյան հովտում և դրանից դուրս։

Share