krisp-ի հիմնադիր Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ինչպես են տնօրինելու WCIT2019-ի շրջանակներում Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից իրականացված Lightning Rounds-ի արդյունքում հաղթած 25,000 դոլարը։
«Մասնակցեցինք WCIT2019 3րդ օրվա Lightning Rounds-ին և գրավեցինք 1-ին տեղը։
Ինչպես նախօրոք նշել էինք, եթե հաղթեյինք, ստացած գումարը ($25,000) կներդնենք մի գործի մեջ որը դրա կարիքն ավելի ունի քան մեր ընկերությունն այս պահին։
Գիտությունը մեր երկրի զարգացման հիմքն է։ krisp-ում մենք համոզված ենք որ առանց զարգացած գիտության մեր երկիրը շատ բաների չի կարող հասնել, երկարաժամկետ։
Այսպիսով, շատ բնական է որ պետք է ներդնենք այդ գումարը հենց գիտական հիմքով և ուղվածության լաբորատարիաների մեջ։
Իրականում մեր ընկերության հիմնադրման ակունքներում հենց գիտության զարգացումն է։ Եվ այս որոշումը շատ բնական և հեշտ էր մեզ համար։
– ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ ($15,000)։ Կօգնենք Ֆիզֆակին հիմնադրել ML Lab և ուսանողներին հնարավորություն ընձեռնել աշխատել գիտական հիմքով արդիական խնդիրների վրա։ Ֆունդամենտալ ֆիզիկան և մաթեմատիկան հույժ կարևոր են։
– YerevaNN ($10,000)։ Այն ինչ անում է YerevaNN-ը ոգևորում է բոլորիս։ Հույսով ենք որ այս փոքր ներդրումը կխթանի լաբորատորիայի զարգացմանը։
Մեր գործերն էլ երբ լավանան, բնականաբար այսպիսի ներդրումները ավելի կշատանան։
Շնորհակալություն Armenian Tech Community-ին ինքնակազմակերպվելու և այսպիսի հնարավորություն ստեղծելու համար։
Շատ ուրախ ենք որ այս մասին հայտարարում ենք հենց STCC կոնֆերանսին համընթաց։ Արտավազդ Մինասյանը (krisp-ի համահիմնադիր) ավելի մանրամասներ կներկայացնի հենց կոնֆերենսի ընթացքում», – գրում է Բաղդասարյանը։