News
14/10/2019 11:59
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են hամակարգչային նախագծման (CAD) խորացված դասընթաց:
Այս մասնագիտացված դասընթացին կարող են մասնակցել 17 տարին լրացած ուսանողներ, ինչպես նաև որոշակի գիտելիքներ ունեցող ճարտարագետներ:
Դասընթացի տևողությունը 3 ամիս է, շաբաթական 3 անգամ, օրական 2-2.5 ժամ:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ նախնական գիտելիքները.
– Ms Office (Microsoft Excel)
– Բազային գիտելիքներ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից
– Բազային գիտելիքներ ճարտարագիտական գրաֆիկա առարկայից
– Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի ավարտական վկայական, իսկ նրանց ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: