Categories: News

Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի Digital UAV Forum 2019

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը կկայանա հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի հիմքի վրա:

Ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով:

Հոկտեմբերի 16-ից 20-ը ժամանակահատվածում կկայանան հետևյալ միջոցառումները՝

Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու սարքերի  ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան դրամական մրցանակների:

Մուտքը բաց է, գրանցումը՝ պարտադիր՝ http://bit.ly/2M7VsFW

Share