Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Կայացավ STCC 2019 համաժողովը
News 15/10/2019 10:36

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայացավ STCC 2019 համաժողովը: Այն միավորում է STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) ոլորտի ընկերություններին և հետազոտողներին:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը մասնակցել է համաժողովին որպես գործընկեր և ծանոթացել է ոլորտի ամենավերջին նորություններին: Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է համալիրն ու դրա կրթական ծրագիրը` Թումո լաբորոտորիաները, որը լինելու է յուրահատուկ հանգույց ուսանողների, հետազոտողների և բիզնեսի համար:

ԵՄ Թումո համալիրի թիմը պատմում է` համաժողովի ընթացքում ծափահարությունները թնդացին, երբ ինժեներ Մայքլ Կասը ներկայացնում էր NVIDIA Omniverse-ը` նոր հարթակ 3D արտադրանքի ծրագրերի համար: Մի շարք գիտնականներ ներկայացրին իրենց նոր աշխատանքները քվանտային համակարգիչների, ջերմատեսիլ սարքերի, բիոֆիզիկայի և այլ ոլորտներում:

Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացան ֆինանսավորում ձեռք բերելու և հետազոտական կենտրոնների ու ստարտափների միջև համագործակցության նոր հնարավորություններին: Համաժողովի երկրորդ օրը տեղացի և արտասահմանցի ուսանողները քննարկեցին հետազոտական ծրագրերի ավելի մեծ ֆինանսավորման շնորհիվ Հայաստանում միջազգային գիտնականներին գրավող նոր միջավայր ստեղծելու կարևորությունը: