Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Բերկլիի SkyDeck-ի հաջողությունները 2 տարիների ընթացքում
News 15/10/2019 12:12

Հայաստանը դարձել է Բերկլիի SkyDeck-ի ԱՄՆ-ից դուրս տեղակայված ամենամեծ թվով ընկերությունների տունը:

Հոկտեմբերի 6-ին Berkeley SkyDeck-ի գործադիր տնօրեն Քերոլայն Վինեթը և SkyDeck աքսելերատորի «ամբասադոր» և Գլոբալ ռազմավարական գործընկեր Կարեն Գյուլբուդաղյանը «վերամիավորվեցին» krisp-ի, SuperAnnotate-ի, GROVF-ի, XCloud Networks-ի և AppearMe-ի հիմնադիրների հետ։

Բոլոր թիմերը շատ լավ են աշխատում և շարունակում են զարգացնել իրենց արհեստական բանականության տեխնոլոգիաները, computer vision-ը, գլոբալ վաճառքները և շուկայավարումը: Այնուամենայնիվ, Քերոլայնին ամենից շատ զարմացրեց Հայաստանում իր տեսակի մեջ ունիկալ միջազգային համայնքի առկայությունը:

Կարեն Գյուլբուդաղյանի (Strategic Value Ventures) և Քերոլայն Վինեթի (SkyDeck) միջև երկամյա ռազմավարական գործընկերությունը Չոն Թանգի հետ (SkyDeck Fund) հանգեցրեց տնտեսական զարգացման էլ ավելի մեծ պատմության և Հայաստան-ԱՄՆ էկոհամակարգերի խորը ազդեցությանը, ի լրումն ստարտափների և SkyDeck-ի անհատական հաջողությանը: Միլիոնավոր դոլարներ ներգրավվեցին աշխարհի առաջատար վենչուրային կապիտալիստներից, ստեղծվեցին ավելի քան 150 բարձրակարգ աշխատատեղեր, սկսվեց հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի զարգացում և շատ ավելին:

Նշենք, որ Berkeley SkyDeck-ը ներկայումս միակ հարթակն է, որը շարունականորեն զարգացնում, կապակցում և ապահովում է հայկական ստարտափների հաջողությունը Սիլիկոնյան հովտում և դրանից դուրս։