SuperAnnotate ընկերությունը մշակում է լուծում ավտոմատացնելու և պարզեցնելու նկարների ու տեսանյութերի անոտացիոն գործընթացը մեքենայական ուսուցման ծրագրերի համար։ Սա արդեն Granatus Ventures-ի կողմից արված տասնհինգերորդ ներդրումն է: Թիմը ղեկավարում են մեքենայական ուսուցման մասնագետներ Տիգրան Պետրոսյանը և Վահան Պետրոսյանը:
«SuperAnnotate թիմը մենք հայտնաբերեցինք Sevan Startup Summit 2018-ի ընթացքում, որտեղ թիմը նվաճեց առաջին մրցանակը: Մենք նկատեցինք մեծ ներուժ, մասնակցեցինք փոքր ներդրումներին՝ Seaside Startup Summit-ի մեր ներդրումային գործիքի միջոցով և տարվա ընթացքում գրանցեցինք հսկայական առաջընթաց, և այժմ մենք ուրախ ենք միավորել մեր ուժերը այս հետաքրքիր ճանապարհորդության մեջ», – ասում է Granatus Ventures-ի գործընկեր Երվանդ Սարգսյանը:
«Մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանում առաջին վենչուրային կապիտալի հիմնադրամի, Granatus Ventures-ի հետ: Granatus-ը միանում է մեր ջանքերին ընկերության համար շատ կարևոր պահի, քանի որ մենք զգալի ներդրումներ ենք կատարում համաշխարհային մակարդակի արտադրանք ստեղծելու գործում: Մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը կարևոր ներդրում կունենա մեր ընկերության առաջընթացի մեջ», – ասաց SuperAnnotate-ի գլխավոր տնօրեն Տիգրան Պետրոսյանը: