Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Framer X Meetup Ալեքսանդր Արծվունու հետ
News 16/10/2019 06:41

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Hex Division-ում Ալեքսանդր Արծվունին կվարի դիզայն-հանդիպում:

Ալեքսանդրը ներկայումս աշխատում է որպես Principal Designer` Farfetch-ում (օնլայն նորաձևության պլատֆորմ, որը ներառում է 700-ից ավելի բուտիկներ և ապրանքանիշներ ամբողջ աշխարհից), առաջնորդելով product design ուղղությունը հեռախոսային հավելվածների համար, դիզայն թիմերի միջև`Լոնդոնում, Լիսաբոնում, Շանհայում և Սան Պաուլոյում:

Նախկինում Ալեքսանդրը աշխատել է որպես դիզայներ Մոսկվայում և Կալիֆոռնիայում, համագործակցելով IBM, Microsoft, HP, Panasonic, Intel և Sony ընկերությունների հետ: Հետագայում`տեղափոխվելով Անգլիա, ավարտել է մագիստրատուրան Visual Communication բաժինը: Դասերին զուգահեռ, Ալեքսանդրը նաև դարձել է դասախոս Herefordshire-ի համալսարանում:

Անցյալ ամիս, իր Google-ում (Լոնդոն) և Jump Design Conference-ում (Երևան) մատուցած ելույթների ընթացքում, Ալեքսանդրը խոսել է Framer X-ի մասին (նորագույն դիզայն գործիք, որը միավորում է դիզայնն ու կոդավորումը:)

Ալեքսանդրը ներկայումս Երևանում է և UI/UX դիզայնի աշխատարան է վարում Թումոյում:

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր դիզայներները և բոլոր հետաքրքրվածները: Ալեքսանդրը կկիսվի իր Framer-ի հետ աշխատելու փորձով և կվարի ընկերական զրույց տեղական դիզայներների հետ:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։