Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Wine, Women & Wins Գյումրիում
News 17/10/2019 09:05

Հայ կանանց միջազգային ասոցիացիան (AIWA) և «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը հրավիրում են Գյումրիում պրոֆեսիոնալ կանանց նվիրված միջոցառմանը, որը նպատակ ունի ստեղծել հանդիպումների, քննարկումների և գաղափարներով փոխանակվելու հարթակ՝ նպաստելով Գյումրիում կանանց մասնագիտական զարգացմանը։

Միջոցառումը հնարավորություն կտա ծանոթանալ իրենց գործում մասնագիտացած կանանց հետ, աշխատանքի հետ կապված խորհուրդներ ստանալ և կիսվել միմյանց հետ մտքերով. այս ամենը գինու և քաղցրավենիքի հյուրասիրությամբ:

Գրանցումն անվճար է։ Մասնակցելու համար պետք է լրացնել հետեւյալ ձևաթուղթը:

Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին 19։00-ին։