18-ից 35 տարեկան ստեղծագործ անհատները հնարավորություն ունեն մասնակցելու ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ ծառայությունների դիզայնի գաղափարների քննարկմանը։ Քննարկումը ուղղորդելու են հրավիրված մասնագետներ՝ դիզայն մտածելակերպի սկզբունքներով։
Միջոցառման նպատակն է հավաքագրել գաղափարներ նոյեմբերի 8-ից 10-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում իրականացվող՝ Ծառայությունների դիզայնի նորարարության հաքաթոնի համար։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան․
– կիրառել իրենց ստեղծագործ և քննադատական մտածելակերպի հմտությունները` Կայուն զարգացման նպատակների իրականացմանը ուղղված ծառայությունների դիզայնի քննարկումների ընթացում,
– աշխատել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ՝ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով,
– մրցել՝ պարգևների համար։
Հարցերի համար կարող եք զանգահարել 095 25-94-47 համարով։
Ծրագիրն իրականցվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՄԹ Նորֆումիբրիա համալսարանի միջև ձևավորված գործընկերության շրջանակում, որը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։