Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վերափոխելով բանականությունը․ GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ
News 18/10/2019 08:58

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․Փոխակերպելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence), օր երկրորդ:

Աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ շարունակում են կիսվել տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներով, քննարկել արհեստական բանականության (ԱԲ) դրսևորումները և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:

GIF19-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։ Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ ԱԲ-ի դերին ու հնարավորություններին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում, հատուկ՝ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվեց «Խելացի  Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Խելացի  ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկման  ընթացքում  խոսեց ապագա աշխատուկայի մարտահրավերների մասին. «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին, հաջողության չենք կարող հասնել: Մենք այժմ տարբեր ոլորտների մասնագետներ ենք, սակայն այս գիտելիքներով և հմտություններով պիտանի չենք լինի ապագայի աշխատաշուկայի համար: Ամենակարևորը, արդեն  այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին:

Օրինակ` 15 տարի առաջ  տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսենք հիմա: Եվ GIF-ի շրջանակում անցկացվող  քննարկումները դրա վկայությունն են»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Խելացի երկիր» թեմայով Fishbowl session-ի ժամանակ խոսեց կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար ՀՀ կառավարության գործողությունների մասին.

«Մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք օգտագործել նորարարական կլիմայական գործիքներ և հույս ունենք հաջողության հասնելու դեպքում, ինչու չէ կիրառել մեր փորձը նաև ամբողջ աշխարհում: Կլիմայի փոփոխություններն աշխարհի տարբեր անկյուններում տարբեր կերպ են արտահայտվում: Սա միայն շրջակա միջավայրի նախարարության խնդիրը չէ, այն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները` քաղաքների զարգացում, էներգետիկա, գյուղատնտեսություն և այլն, այդ պատճառով էլ յուրաքանչյուր ոլորտ արդեն իսկ կազմում է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու ադապտացիոն ծրագիր` ճանապարհային քարտեզ: Եթե մենք այժմ ծրագրեր չմշակենք, ապագայում շատ ավելի մեծ գումարներ ստիպված կլինենք ծախսել»:

Հիշեցնենք, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։