Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
World Summit Awards-ը երկարացրել է հայտերի ընդունման վերջնաժամկետը
News 18/10/2019 11:22

World Summit Awards-ը (WSA) երկարացրել է հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Այժմ հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 27-ը։ Հայտերը կարող են իրենցից ներկայացնել ամեն տեսակի թվային կոնտենտ, որը ներկայացված կլինի որպես հավելված, կայք, SMS-ների վրա հիմնված պրոդուկտ, հեռախոսի կամ օնլայն խաղ և ինտերակտիվ այլ պրոդուկտներ։ Որևէ սահմանափակումներ, կապված հարթակի ընտրության հետ, չկան։

Հաղթողների ընտրությունը կատարվելու է հետևյալ կատեգորիաներում՝

– Կառավարություն և քաղաքացիների հետ կապ (ծառայություններ, բաց տվյալներ, ժողովրդավարական մասնակցություն),

– Առողջապահություն և բարեկեցություն (բժշկական օգնություն, սպորտ, ապրելակերպ, առողջություն և բարեկեցություն),

– Կրթություն (գիտելիքներ, գիտություն, հմտություններ, կրթություն),

– Շրջակա միջավայր և կանաչ էներգիա (կլիմա, ռեսուրսներ,գյուղատնտեսություն),

– Մշակույթ և զբոսաշրջություն (մշակութային ժառանգություն, ժամանց, սուբկուլտուրաներ),

– Սմարթ կառավարում և քաղաքաշինություն (շարժականություն, արդյունավետ աշխատանք, կայուն կյանք),

– Բիզնես և կոմերցիա (նորարարական ծառայություններ, անվտանգություն, ֆինանսներ, մարքեթինգ),

– Ներգրավում և զարգացում (տարբերակում, սեռ, արդարություն, մարդու իրավունքներ),

– Հատուկ կատեգորիա երիտասարդ իննովատորների համար (մինչև 26 տարեկան)։

Նշենք, որ WSA-ին մասնակցելու համար պետք է առաջադրված լինել ազգային փորձագետի կողմից: Բաց գրանցում չկա: Այնպես որ, դիմելու համար գրեք [email protected] հասցեին: EIF-ն պատասխանատու է Հայաստանից մասնակցող հայտերի ընտրության եւ առաջադրման համար:

Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել WSA-ի պաշտոնական կայքը։