Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO-ն Global Innovation Forum-ին
News 21/10/2019 09:01

Հոկտեմբերը ՏՏ ամիս է Հայաստանում ու ԵՄ Թումո համալիրի թիմը բաց չի թողնում միջոցառումներից գեթ մեկը: Այս շաբաթ նրանք բացահայտում էին արհեստական բանականության ազդեցությունը գիտության ու հանրության վրա GIF19-ին` «FAST» հիմնադրամի Global Innovation Forum-ին:

Google DeepMind-ի Ալեքս Գրեյվզը կարևոր դիտարկումներով ելույթ ունեցավ արհեստական բանականության ներկա մակարդակի մասին, ինչպես նաև պատկերի և տեքստի ճանաչման հետ կապված առաջխաղացման ու տվյալների մեկնաբանման մեջ առկա մարտահրավերների մասին: Համալիրի թիմը մասնակցեց նաև TU Delft-ի Տիգրան Մխոյանի` արհեստական բանականության շնորհիվ ինքնաթիռի ճկուն թևեր ստեղծելու ու Google DeepMind-ի Ալի Էլսամիի` նկարներ գեներացնող հավելվածի ցուցադրություններին: Եղան նաև քննարկումներ ալգորիթմների և մաթեմատիկայի «փոխհարաբերությունների» և առողջապահության մեջ մեծ տվյալների դերի մասին:

Նշենք, որ ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: