Categories: News

Աշակերտների այցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) հյուրընկալել էինք Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի «Մասնագիտական կողմնորոշման ակումբ»-ի աշակերտներին՝ փոխտնօրեն Լիանա Մալխասյանի և սոցմանկավարժ Արմինե Պետրոսյանի ուղեկցությամբ։

Աշակերտները ՎՏԿ աշխատակիցների ուղեկցությամբ շրջեցին շենքում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, լաբորատորիաներին։

Շրջայցից հետո նրանք մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպում ունեցան VTC-ի մասնագետների հետ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթացան ոլորտի առավելություններին և ընձեռած հնարավորություններին։

Share