Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացավ Impact Night Out-ը
News 21/10/2019 10:07

Հոկտեմբերի 17-ին GIF19-ի շրջանակում կայացավ հատուկ՝ UNDP ImpactAim Venture Accelerator-ի և FAST-հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Impact Night Out միջոցառումը, որի ընդհանուր գաղափարն է ստեղծել ոչ ֆորմալ միջավայր, որտեղ ֆորումի մասնակիցները տեղական և միջազգային մակարդակներում կծանոթանան ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։

Միջոցառումն ընդգրկեց GIF19-ի հիմնական զեկուցողներին և պանելային քննարկման մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու էկոհամակարգի գործող նախագծերին: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութային հատվածը, որի ընթացքում ելույթ ունեցան հրավիրված երաժիշտներն ու DJ-ները։

Impact Night Out-ի հատուկ թողարկմանը կայացավ նաև «Տեխնոլոգիաները հանուն բարօրության» թեմայի շրջանակում բանախոսների ելույթներն ու պանելային քննարկումը։

Միջոցառման ամբողջ ընթացքում հասանելի էր «Այլընտրանքային Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ հայկականայն մշակութային և ՏՏ արտադրանքներին, որոնք, շնորհիվ ինովացիոն լուծումների կիրառման, արդեն ունեն սոցիալական և բնապահպանական դրական ներազդեցություն։

Գիտությունը, տեխնոլոգիաները և նորարարությունը, Զարգացման ֆինանսավորման հետ միասին, ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես կայուն զարգացման նպատակների (SDG) առաջընթացն արագացնելու կարևորագույն «միջոց»: ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները ՄԱԿ-ի կողմից հրատարակված գլոբալ օրակարգ է` ճանապարհային քարտեզ` երաշխավորելու կայուն ապագա մինչև 2030 թվականը: