Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հուշագրեր են ստորագրվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ
News 22/10/2019 07:52

Հոկտեմբերի 21-ին կայացած Հայաստան-Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում հուշագրեր են ստորագրվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Այս օրերին Հայաստանում է գտնվում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը, որը տեղի է ունենում ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանի անձնական ջանքերով և հրավերով՝ Հայաստան-Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում։ Միջոցառման նպատակն է պատվիրականությանը և Հայաստանի ներկայացուցիչներին ծանոթացել երկու երկրներում տեղի ունեցող բարձր տեխնոլոգիական և գյուղատնտեսական ոլորտների զարգացումներին և փնտրել համագործացության նոր ուղիներ։

Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրին երկու երկրների ձեռքբերումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Ելույթով հանդես եկավ նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Amalya Yeghoyan-ը։ Նա նշեց Հայաստանի տեխնոլոգիական, գիտական և ինժեներական հաջողությունների և գործող էկոհամակարգի մասին, ինչպես նաև ներկայացրեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) գրանցած արդյունքներն ու զարգացման նոր հնարավորությունները։

Համաժողովն ավարտվեց կողմերի միջև հուշագրերի կնքմամբ, որոնցից հատկանշական են ՀՀ-ում Հնդկաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալի ներկայությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) հետ կնքած երկու հուշագրերը.

• Առաջինը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական և տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ (B.E.S.T.IU), որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային և տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

• Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Ինչպես նաև նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում և զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Պատվիրակության ներկայացուցիչներն օրեր առաջ ճանաչողական այցով հյուրընկալվել էին Ինժեներական քաղաքում և տեղում ծանոթացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող բազմակողմ ծրագրերին։