Հոկտեմբերի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) տեղի ունեցավ ՏՀՏ գործատուների միության (UEICT) Շիրակի մարզային կենտրոնի անդրանիկ միջոցառումը։
Հանդիպումը նպատակ էր հետապնդում մարզային բիզնեսներին ներկայացնել, թե զարգացման ինչ հնարավորություններ կան նրանց համար և ինչպես դրանցից օգտվել։ Մասնակցում էին փոքր և միջին բիզնեսի շուրջ 50 ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև միության գործընկերները՝ ՎԶԵԲ-ը և ՓՄՁ ԶԱԿ-ը, ովքեր ներկայացրին իրենց կողմից առաջարկվող հնարավորությունները բիզնեսի զարգացման համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետը, ով ողջունեց նման նախաձեռնությունը և նշեց, որ համագործակցության այսպիսի ձևաչափը շատ օգտակար է։
Հանդիպման ավարտից հետո ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը հանդիպեց ՏՀՏԳՄ Շիրակի մարզային կենտրոնի անդամակցությամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին միությանն անդամակցելու պայմանները, տեսլականը և առաջիկա անելիքները։