Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Արտավազդ Մինասյանը Growth Marketing-ի և անալիտիկայի կարևորության մասին
News 22/10/2019 11:15

10Web-ի հիմնադիր և krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է Growth Marketing-ի և անալիտիկայի կարևորության մասին։

«Համարյա համոզվել եմ, որ Հայաստանում թվային մարքեթինգը մոտ տաս տարի հետ է։ Անցած շաբաթ առաջին անգամ մասնակցեցի Growth Marketing-ի կոնֆերանսի՝ Կիև քաղաքում։ Կետ առ կետ կթվարկեմ, թե ինչ սովորեցի կամ հասկացա։

– Growth hacking-ը գիտական, փորձարարական մեթոդ է պրոդուկտները առաջխաղացնելու համար։ Զուտ կարդացեք Sean Ellis-ի Hacking Growth գիրքը…

– Նույնիսկ viral գնացած պրոդուկտները լավ մտածված և փորձերի արդյունքում օպտիմալացված մարկետինգային պրոյեկտներ են։

– Անալիտիկան թիվ մեկ կարևորություն ունի բիզնեսում։ Նույնիսկ, Սթիվ Ջոբսն առանց անալիտիկայի քիչ է տարբերվում Փեթակի միջին վիճակագրական ձեռներեցից։

– Ամենաթույն պրոդուկտն էլ առանց Growth hacking-ի գրեթե շանս չունի հաջողվելու։

Լիքը ուրիշ թույն բաներ էլ սովորեցի, բայց չեմ գրում, քանի որ արդեն գիտեմ, որ շատ իմաստուն, բայց երկար ու ձանձրալի փոստերի վրա մարդիկ թքած ունեն…»։