Categories: News

Մեկնարկում է անվճար «Հզորացնելով գիտությունը» ծրագիրը

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) PMI Science-ի աջակցությամբ իրականացնում է «Հզորացնելով գիտությունը» (Empowering Science) ծրագիրը` նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների եւ գիտնականների համար։

«Հզորացնելով գիտությունը» ծրագրի նպատակն է բարձրացնել որակավորված մասնագետների թիվը` բարձրագույն կրթության ոլորտում գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ: Հիմնական նպատակն է առաջարկել մասնագիտացված դասընթացներ, որոնք ուղղված են տարբեր ակադեմիական լսարանի նպատակային պահանջներին՝ ապահովելով մասնակիցների՝ այդ ոլորտներում գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը` Հայաստանում իրենց հետագա հաջող աշխատանքի համար:

– Python տվյալագիտության համար,

– LINUX-ի հիմունքներ,

– GROMACS մոլեկուլային մոդելավորում,

– R ծրագրավորում,

– Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում,

– Նախագծերի գործնական կառավարում:

Դասընթացներն անվճար են: Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ հետեւյալ հղումով։

Դասընթացների մասին լրացուցիչ տեղեկությունը կարող եք գտնել հետևյալ վեբ կայքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 / 93 55-68-10 հեռախոսահամարներով։

Share