Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
News 24/10/2019 08:39

Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն արդեն իսկ ունեն զգալի հաջողություններ։

Խոշոր ձեռքբերումներից առաջինը հոկտեմբերի 2-ին Forge Fiction ստարտափում համատեղ ներդրումն էր, որը կատարեցին Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia – BANA), SmartGateVC վենչուրային ֆոնդը և Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network – STAN)։

Երկրորդ զգալի հաջողությունը գրանցվեց «WCIT 2019»-ի շրջանակում։ ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «Lightning Rounds» ստարտափ մրցույթի ընթացքում 6 հաղթողներից 2-ը 5-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափներն էին։ Ժյուրիի գնահատականների արդյունքում 3 առաջին հորիզոնականներից մեկը գրավեց ForgeFiction-ը՝ $25.000 մրցանակով, իսկ 3 երկրորդ տեղերից մեկը՝ GebeCert-ը $10.000 մրցանակով։ Հաղթող թիմերի համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը։

«Մեր ինկուբատորի համար ծայրահեղ կարևոր է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել, այլ ամեն հնարավոր կերպ աջակցել նրանց առաջխաղացմանը: Այդ իսկ պատճառով նման մեծ հաջողություններն այդպիսի հեղինակավոր միջոցառումներին մենք մեր անձնական հաջողությունն ենք համարում: Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր թիմերին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների համար ներդրման հնարավորություն և ելք միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։