Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Գիտահետազոտող Դոկտոր Միխալ Վալկոն GIF19-ին
News 25/10/2019 09:57

Գծապատկերները խթանում են առցանց ուսուցման և որոշումներ կայացնելու գործընթացները․ եթե մենք անձամբ փորձենք ստանալ տեղեկություն յուրաքանչյուր օգտատիրոջ մասին, ստիպված ենք անհատապես շփվել նրանց հետ։ Մոլորակում բնակվում է 7 միլիարդ մարդ, պատկերացնո՞ւմ եք, թե որքան դանդաղ կընթանա այս գործընթացը։ Արհեստական բանականությունն օգնում է կատարել լավագույն տիպաբանումը․ եթե դուք նման եք ձեր ընկերներին, ես կարող եմ «ուսումնասիրել» ձեզ նույնիսկ առանց խոսելու, – ասել է Դոկտոր Միխալ Վալկոն, գիտահետազոտող, DeepMind Սլովակիա, «Գծապատկերները՝ նոր ոսկին են․ գրաֆիկների ուժը առցանց ուսուցման և որոշում կայացնելու գործընթացներում»։

Միխալ Վալկո – DeepMind Paris-ի և Inria Lille-ի SequeL թիմի մեքենայական ուսուցման գիտնականներից է: Նա նաև դասավանդում է գրաֆիկան մեքենայական ուսուցում առարկան l’ENS Paris-Saclay-ի մագիստրոսական ծրագրում: Ներկայումս Վալկոն զբաղվում է այնպիսի ալգորիթմների մշակմամբ, որոնք պահանջում են հնարավորինս քիչ մարդկային միջամտություն: Նա աշխատում է նվազագույն հետադարձ կապ պահանջող ոլորտներում, ինչպիսիք են առցանց ուսուցումը, կիսաուղղորդված ուսուցումը և այլն:

Հիշեցնենք, որ GIF19-ի շրջանակում Հայաստան էին ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերի ընթացքում գիտական, տեխնոլոգիական և գործարար ինդուստրիալ դիտանկյուններից քննարկում են տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա: