«Բիզնես ստարտ Հայաստանում․ Մեծ կոնֆերանս 3-ը 1-ում»-ը կկայանա դեկտեմբերի 14-ին, 15:00-ից:
Չոր մարքեթինգը կազմակերպում է հերթական մեծ բիզնես կոնֆերանսը, աշխատանքի տոնավաճառը և էքսպոն, այս անգամ բիզնես սկսելու թեմայով։
«Բիզնես ստարտ Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրներ կներկայացնեն իրենց սկզբունքները, թե ինչպես արդյունավետ բիզնես հիմնել։
Կոնֆերանսի բանախոսներն են․
– Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեման՝ «20 բիզնես գաղափար Հայաստանի համար»։
– Դավիթ Դավթյան, «Davtyan Farms» ընկերության համասեփականատեր։
Թեման՝ «Ինչպե՞ս հիմնել ճագարի ֆերմա»:
– Բակուր Մելքոնյան, «Արտ Լանչ» Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցի և «Պոպոք» հյուրատների ցանցի հիմնադիր:
Թեման՝ «Ինչպես հիմնադրեցի Արտ Լանչ ցանցը»:
– Մաթևոս Բարսեղյան, «ONE WAY Tour» ընկերության հիմնադիր տնօրեն:
Թեման՝ «Տուրիստական բիզնես հիմնելու սկզբունքները»
– Սաթե Ավետիսյան, «Check-inn» հյուրատան հիմնադիր։
Թեմա՝ «Դրամաշնորհների կարևորությունը սկսնակ ձեռներեցների համար»։
– Ալեքսանդր Բասենցյան, «Ալտեք» ընկերության հիմնադիր տնօրեն:
Թեման՝ «Աշխատողից գործատու, ինչպես դառնալ»
– Տիգրան Չիբուխչյան, «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր:
Թեման՝ «Yell extreme park – ինչպես սկսվեց»:
– Լիլիթ Թադևոսյան, «DigiLab» ընկերության համահիմնադիր-տնօրեն։
Թեման՝ «Թվային մարքեթինգի և դիզայնի կարևորությունը նոր ստեղծված բիզնեսներում»:
– Էմիլ Ստեփանյան, «Export Armenia» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «ԲիԷլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն:
Թեման՝ «Սկսում ենք արտահանել»:
– Կարեն Խաչիկյան, Արարատի «Աբրիկոն» ընկերության տնօրենն է (ալկոհոլային խմիչքների արտադրություն, Հայաստան), «Ական» ՍՊԸ հիմնադիրը (տակառների արտադրություն Հայաստան), «Վայրի Ձի» ՍՊԸ տնօրենը ( առևտրաարտադրական ձեռնարկություն, Հայաստան), «Maxel Mussy SARL» (կոմերցիա Ֆրանսիա), «Qingdao Hiche Wine and spirits» հիմնադիրը (ալկոհոլային խմիչքների արտադրություն Չինաստան)։
Թեման՝ «Ինչպես հիմնել և զարգացնել արտադրություն»։
– Տիգրան Յուզբաշյան, «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր:
Թեմա՝ «Կարաս, ինչպես սկսել սննդի ցանցի կառուցում»:
– Սամվել Մարտիրոսյան, Civicert-AM-ի համահիմնադիր:
Թեմա՝ «Բիզնես ստարտին անհրաժեշտ թվային մարքեթինգի գործիքների մասին»։
Էքսպոյի ժամանակ ներկայացված կլինեն ընկերություններ ու լուծումներ, որոնք օգնելու են սկսնակ բիզնեսներին ավտոմատացման, ֆինանսների, մարքեթինգի, թվային մարքեթինգի, կահավորման և այլ ոլորտներում։
Աշխատանքի տոնավաճառի ժամանակ տարբեր մասնակիցներ կարող են թողնել իրենց CV -ները, որոնք հետագայում կփոխանցվի կոնֆերանսի մասնակից գործարարներին ու Չոր մարքեթինգ ակումբական բոլոր նրանց, ում աշխատակիցներ են պետք։
Հանդիպման վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացի 15:
Մուտքն ազատ է: Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում զանգահարեք 055 26-92-89 հեռախոսահամարով: