Մտածում եք ինչպե՞ս կարող է ՍՁ-ն նպաստել հանրության բարօրության ապահովմանը, և, ինչպե՞ս գրել հաղթող դրամաշնորհային ծրագիր։ ենք Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոցի կողմից կազմակերպվող դասընթացը, որտեղ կծանոթանաք հաջողակ սոցիալական ձեռներեցների հետ և կբացահայտեք հաղթող դրամաշնորհային ծրագիր գրելու գաղտնիքները։
Ի՞նչ թեմաներ են շոշափվելու.
Սոցիալական ձեռնարկատիրություն՝
– Հաջողակ սոցիալական ձեռնարկատիրությունները Հայաստանում
– Հաջողակ սոցիալական ձեռներեցի հատկանիշները
– Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը
– Սոցիալական Ձ-ն՝ նոր ճյուղ բիզնեսում
– Պասիվ ռեսուրսների կորդինացման նոր մոտեցում
Դրամաշնորհային ծրագրեր՝
– ինչպես իմանալ, թե որն է ծրագրի հիմնախնդիրը,
– ինչպես է հիմնախնդիրը դառնում գաղափար,
– որոնք են պատճառներն ու լուծումներ հիմնախնդիրների կոնտեքստում,
– ինչպես է ձևավորվում հիմնախնդրից դեպի գործողություններ պատճառահետևանքային կամունիկացիան,
– որոնք են ինդիկատորներն ու ստուգման մեթոդները, ինչպես նաև ռիսկերն ու նախապայմաններն այս փուլում,
– որն է բյուջեն և ինչ կատեգորիաներից է բաղկացած այն,
Միջոցառման բանախոսներն են՝
Կարեն Հ․ Սարգսյան՝
– հիմնադիր է հանդիսանում 10-ից ավել ՀԿ-ների,
– զբաղցնում է ղեկավարման տարբեր պաշտոններ մի քանի ՀԿ-ներում,
– ինքնուրույն ներգրավել է $50,000-ից ավել, իսկ թիմով՝ $500,000-ից ավել
Գոհար Մկոյան՝
– ս.գ.թ., փորձագետ, սոցիալական խորհրդատվական կենտրոնի նախագահ, սոցիալական ձեռներեցոների դպրոցի հիմնադիր ,10+ տարիների դասավանդման փորձ
Իրինա Հովհաննիսյան՝
– «SE Clay House» ընկերության ստեղծագործական տնօրեն:
Հռիփսիմե Քոչարյան
– «Ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր (withme social enterprise)
Սամվել Միրզախանյան
– «էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար,«Արցախի ժենգյալով հացի ամենամյա փառատոնի» կազմակերպիչ,«Հաթերք ֆուդ» (@Haterk Food) սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր-տնօրեն, Haterk Guest House հյուրատան տնօրեն։
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին 18:30-21:00, Էլիտ պլազա բիզնես կենտրոնի 4-րդ հարկում։
Մուտքավճարը կազմում է 3000 դրամ։
Գրանցվել կարոող եք հետևյալ հղումով։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 98 00 55 13։