Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հաջողակ սոցիալական ձեռներեցներ․ Հաղթող դրամաշնորհային ծրագիր
News 30/10/2019 09:40

Մտածում եք ինչպե՞ս կարող է ՍՁ-ն նպաստել հանրության բարօրության ապահովմանը, և, ինչպե՞ս գրել հաղթող դրամաշնորհային ծրագիր։ ենք Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոցի կողմից կազմակերպվող դասընթացը, որտեղ կծանոթանաք հաջողակ սոցիալական ձեռներեցների հետ և կբացահայտեք հաղթող դրամաշնորհային ծրագիր գրելու գաղտնիքները։

Ի՞նչ թեմաներ են շոշափվելու.

Սոցիալական ձեռնարկատիրություն՝

– Հաջողակ սոցիալական ձեռնարկատիրությունները Հայաստանում

– Հաջողակ սոցիալական ձեռներեցի հատկանիշները

– Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը

– Սոցիալական Ձ-ն՝ նոր ճյուղ բիզնեսում

– Պասիվ ռեսուրսների կորդինացման նոր մոտեցում

Դրամաշնորհային ծրագրեր՝

– ինչպես իմանալ, թե որն է ծրագրի հիմնախնդիրը,

– ինչպես է հիմնախնդիրը դառնում գաղափար,

– որոնք են պատճառներն ու լուծումներ հիմնախնդիրների կոնտեքստում,

– ինչպես է ձևավորվում հիմնախնդրից դեպի գործողություններ պատճառահետևանքային կամունիկացիան,

– որոնք են ինդիկատորներն ու ստուգման մեթոդները, ինչպես նաև ռիսկերն ու նախապայմաններն այս փուլում,

–  որն է բյուջեն և ինչ կատեգորիաներից է բաղկացած այն,

Միջոցառման բանախոսներն են՝

Կարեն Հ․ Սարգսյան՝

– հիմնադիր է հանդիսանում 10-ից ավել ՀԿ-ների,

– զբաղցնում է ղեկավարման տարբեր պաշտոններ մի քանի ՀԿ-ներում,

– ինքնուրույն ներգրավել է $50,000-ից ավել, իսկ թիմով՝ $500,000-ից ավել

Գոհար Մկոյան՝

– ս.գ.թ., փորձագետ, սոցիալական խորհրդատվական կենտրոնի նախագահ, սոցիալական ձեռներեցոների դպրոցի հիմնադիր ,10+ տարիների դասավանդման փորձ

Իրինա Հովհաննիսյան՝

– «SE Clay House» ընկերության ստեղծագործական տնօրեն:

Հռիփսիմե Քոչարյան

– «Ինձ հետ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր (withme social enterprise)

Սամվել Միրզախանյան

– «էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար,«Արցախի ժենգյալով հացի ամենամյա փառատոնի»  կազմակերպիչ,«Հաթերք ֆուդ» (@Haterk Food)  սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր-տնօրեն, Haterk Guest House հյուրատան տնօրեն։

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին 18:30-21:00, Էլիտ պլազա բիզնես կենտրոնի 4-րդ հարկում։

Մուտքավճարը կազմում է 3000 դրամ։

Գրանցվել կարոող եք հետևյալ հղումով։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 98 00 55 13։