Categories: News

EasyDMARC, Lucky Carrot, GeBe Cert․ հայկական ստարտափները Qitcom Qatar IT կոնֆերանսին

Beeline ստարտափ ինկուբատորի շրջանավարտներ EasyDMARC-ը, Lucky Carrot-ը և ռեզիդենտ GeBe Cert-ը (Smartcheck) ներկայացնում են իրենց ստարտափները Qitcom Qatar It համաժողով-ցուցահանդեսին։

Gebe Cert-ը ցանկանում է հաճախորդներին վերադարձնել վստահությունը և ստեղծել ավելի լավ աշխարհ, որում ընկերությունները կարող են շարունակել իրենց նորարարական կամ ստեղծարար գաղափարների զարգացումը՝ վերջ դնելով կեղծված համակարգերին և դրանց աղետալի ազդեցությանը։

Lucky Carrot-ը նոր ինովացիոն հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին բարելավվել աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով նախօրոք ընկերության կողմից ստացված վիրտուալ գազարները։ Մեր հարցազրույցում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Lucky Carrot-ի հետ։

EasyDMARC-ը ստեղծել է «All-In-1» լուծում, որի միջոցով ապահովում է դոմեյնի և էլեկտրոնային փոստի ենթակառուցվածքների պաշտպանությունը: Մեծ քանակի գործիքների շնորհիվ այս համակարգը օգնում է պահպանել անվտանգությունը և ապահով մնալ: Իսկ ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր հոդվածում։

Հիշեցնենք, որ Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։

Share