Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
ImpactAIM-ի ստարտափերը կմասնակցեն WebSummit 2019 կոնֆերանսին
News 31/10/2019 12:16

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM վենչուրային աքսելերատորն ու աքսելերացիոն ծրագրերի ստարտափերը կմասնակցեն WebSummit 2019 կոնֆերանսին, որը կկայանա նոյեմբերի 4-7-ը  Լիսաբոնում։

Այս տարի ՄԱԶԾ ImpactAIM վենչուրային աքսելերատորը հանդիսանում է WebSummit 2019-ի պաշտոնական գործընկերը։

Միջազգային համաժողովների մասնակցությունն այն չորս հիմնական առավելություններից է, որոնք ձեռք են բերում ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի մասնակիցները։ Այն առանցքային դեր է խաղում բիզնեսի զարգացման, ներդրումներ ներգրավելու, ոլորտում ծանոթույունների շրջանակը ընդլայնելու և հավանական հաճախորդներ գտնելու համար։ WebSummit  ամենամյա համաժողովը, համարվելով Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական կոնֆերանսը, յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քանի 70 հազար մասնակիցների, աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերուությունների հիմնադիրների,  բիզնեսի զարգացման արդյունավետ հարթակ է թե նորահայտ ստարտափների և թե հասուն բիզնես մոդել ունեցող ընկերությունների համար։

Այս տարի ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերից ընտրվել են 8 ստարտափներ՝ Viciniti, Resident, Garoon Tech, Urbonsarium, Velvioo, AriBus, Smart Forest, Djinn Sensor, մասնակցելու Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական կոնֆերանսին, որոնք ImpactAIM թիմի հետ ներկայացված կլինեն կոնֆերանսի էքսպո սրահում՝ ՄԱԶԾ ImpactAIM տաղավարում։ Ավելին՝ ստարտափները հնարավորություն կունենան ներկա գտնվել շուրջ 1200 միջազգային բանախոսների ելույթներին, ընդլայնել ծանոթությունների շրջանակը և ամենակարևորը՝ ներկայացնել իրենց բիզնես գաղափարներն  հավանական ներդրողների դատին։

Web Summit-ը Եվրոպայում տեղի ունեցող ամենամեծ տեխնոլոգիական համաժողովն է, որն ամեն տարի համախմբում է շուրջ 70000 մասնակիցների, 1200 բանախոսների, 2000 լրատվամիջոցների ներկայացուցիչների, աշխարհի առաջատար ընկերությունների հիմնադիրներին ու տնօրեններին ավելի քան 160 երկրներից։

Միջոցառման մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք․ www.websummit.com:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ստեղծված ImpactAIM աքսելերատորն առաջին վենչուրային աքսելերատորն է Հայաստանում, որի նպատակն է աքսելերացիոն ծրագրերի միջոցով ընդլայնել սոցիալական և բնապահպանական դրական ներազդեցությամբ բիզնես ստարտափների բիզնես և դրական ներազդեցության պոտենցիալը՝  տրամադրելով բիզնեսի զարգացման և դրական ներազդության դասընթացներ, յուրաքանչյուր ստարտափի պահանջներին համապատասխան մենթորություն և հնարավորություն մասնակցել միջազգային կոնֆերանսների, ինչպիսիք են WebSummit, RISE, Collision և այլն։