ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։
Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն ընտրված մինչև 10 ասպիրանտներ, որոնց հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ ու փորձագետներ: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019թ. նոյեմբերի 4-ն է (ներառյալ)։ Լրացուցիչ տեղեկություններին և դիմելու կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:
Ֆինանսավորում կարող են ստանալ ՀՀ-ում գործող հետազոտական հաստատությունների կամ համալսարանների ասպիրանտները, որոնք կներկայացնեն հետեւյալ ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանք՝
● Տվյալագիտություն
● Նյութաբանություն
● Արդյունաբերական ճարտարագիտություն
● Էլեկտրոնային ճարտարագիտություն
● Էներգիայի կառավարում
● Փորձարարական ֆիզիկա
● Մաթեմատիկական մոդելավորում
● Արհեստական բանականություն
● Մեքենայական ուսուցում
● Մեխանիկական ճարտարագիտություն
● Չափման/sensing/տեխնոլոգիաներ
Հիշեցնենք, որ 2018թ. Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակում ստացվել էր 45 հայտ, որից 10-ն արժանացել էր ֆինանսավորման:
«Հայաստանում հետազոտական նմանատիպ ծրագրերը խրախուսում են երիտասարդ հետազոտողներին՝ գիտական կարիերա սկսելու հարցում: Ստացած ֆինանսավորումն օգնել է մեզ իրականացնել տեսական եւ թվային հաշվարկներ, որոնք էապես նպաստել են գիտահետազոտական աշխատանքիս հետագա զարգացմանը»,- նշել է ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած Հենրիկ Պարսամյանը: