News
02/11/2019 12:57
Sensor Tower հարթակը հրապարակել է 2019թ. երրորդ եռամսյակի ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը։
Հրապարակված տվյալների համաձայն ներբեռնումների ամենամեծ քանակն ապահովել է WhatsApp հաղորդակցական հարթակը՝ 184 մլն։ Երկրորդ տեղում է Tiktok տեսահարթակը ՝ 176 մլն։ Եռյակը եզրափակում է Facebook Messenger-ը՝ մոտ 170 մլն ներբեռնում։
Անչափ ուրախալի է, որ ամենամեծ ներբեռնումների քանակ ունեցող հավելվածների ցուցակում է հայտնվել հայկական PicsArt-ը՝ մոտ 40 մլն-ից ավել ներբեռնում։ Նշենք, որ արդեն երրորդ եռամսյակն է, ինչ PicsArt-ը հայտնվում է նշված ցուցակում։
Sensor Tower-ը ներկայացրել է նաև առաջատար հավելվածների ցուցակները՝ ըստ App Store և Google Play հարթակների։ App Store-ում առաջատարը Tiktok-ն է, իսկ Google Play-ում՝ WhatsApp-ը։