EIF-ը և GTC-ին՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և EU-SMEDA ծրագրի հետ համատեղ, որը ֆինանասավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է GIZ-ի շնորհիվ նոյեմբերի 23-24 կանցկացնի «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երրորդ համաժողովը։ Միջոցառմանը ակնկալվում է հյուրընկալել շուրջ 140 մասնակիցներ մարզերից, ինչպես նաև խոսնակներ և հյուրեր պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, մասնավոր և միջազգային տարբեր կառույցներից։
Նշենք, որ 2017 և 2018 թվականների «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի արդյունքում Հայաստանի՝ Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերում վերապատրաստվեց ՏՏ ոլորտի շուրջ 500 մասնագետ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
Ավելին կարող եք դիտել տեսանյութում։