Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկում է Unreal Engine խաղերի ստեղծման դասընթացը
News 05/11/2019 08:33

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) կազմակերպում են Unreal Engine (խաղերի ստեղծման պրոֆեսիոնալ հարթակ) դասընթաց։

Եթե ձեր տարիքը 1️5 է կամ բարձր, դուք հետաքրքրված եք խաղային ինդուստրիայով, ցանկանում եք զբաղվել պրոֆեսիոնալ խաղերի ստեղծմամբ, ապա կարող եք մասնակցել այս դասընթացին։

Ցանկալի է, որ դիմորդը գաղափար ունենա Kodu կամ Scratch վիզուալ ծրագրավորման լեզուներից։

Դասընթացը բաղկացած է 3️ փուլից, յուրաքանչյուր փուլը 3️ ամիս տևողությամբ։

Առաջին փուլում մասնակիցները ծանոթանալու են խաղային ծրագրավորման ոլորտին (խաղային ինդուստրիային), յուրացնելու են Unreal Engine-ի հիմնական մեխանիկաները և Blueprint ծրագրավորման լեզուն։

Երկրորդ փուլում՝ խաղային կերպարների անիմացում, արհեստական բանականության կիրառում Unreal Engine միջավայրում։

Երրորդ փուլ՝ գիտելիքների գործնական կիրառություն նախագծերում, նախագծերի թեստավորում համակարգիչներում և սմարթֆոններում։

Տեղերը խիստ սահմանափակ են։

Ընդունելությունը կատարվում է հարցուզրույցի միջոցով։

Դասընթացի արժեքը՝ ամսական 20,000 ՀՀ դրամ։

Դասընթացին կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։