Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա Synopsys Armenia Expo 2019
News 05/11/2019 11:48

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը հրավիրում է տեխնիկական կրթությամբ ուսանողներին եւ մասնագետներին այցելելու “Synopsys Armenia EXPO 2019” ամենամյա ցուցահանդեսը:

Այցելելով միջոցառումը՝ Դուք կծանոթանաք.

– Մասնագիտական պրոյեկտներին, որոնք իրականացվում են ընկերության մոտ 850 աշխատակիցների կողմից,

– Ուսումնական ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի առաջատար համալսարանների հետ համագործակցությամբ,

– Կարիերայի հնարավորություններին՝ ինչպես որպես փորձնակ (intern), այնպես էլ որպես աշխատակից,

– Այն առավելություններին, որ ընկերությունը տրամադրում է իր աշխատակիցներին (բժշկական ապահովագրություն ողջ ընտանիքի համար, տարբեր անվճար դասընթացներ եւ այլն):

Վայր՝ Արշակունյաց 41, Վիասֆեր տեխնոպարկ, «Սինոփսիս Արմենիա» գլխավոր շենք:

Օր եւ ժամ՝ նոյեմբերի 6, 14:30-16:30: