256 HUB-ը կազմակերպում է “Բիզնեսի կատարելագորխում” թեմայով դասընթաց։
Դասընթացի նպատակը․
– Մշակել կազմակերպության գործունեության ստանդարտ, որը ուղղված կլինի կազմակերպության ինչպես ներքին գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, այնպես էլ հաճախորդների որակյալ սպասարկմանը և կազմակերպության ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությանը:
– Բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը՝ կրճատելով գործընթացների ժամանակը, ծախսը և այլն:
Դասընթացի ծրագիրը․
Մաս 1
– Գործընթացների նկարագրություն, օրինակների քննարկում,
Մաս 2
– Արդյունավետության ցուցանիշների տվյալների հավաքագրում և վերլուծություն, օրինակների քննարկում,
– Գործընթացների կարևորության որոշում, օրինակների քննարկում,
Մաս 3
– Գործընթացների կատարելագործման մեթոդները, օրինակների քննարկում:
Մաս 4
– Թիմային աշխատանք. գործընթացների կատարելագործում,
– Աշխատանքների ներկայացում և արդյունքների քննարկում:
Դասընթացի ավարտինունկդիրները կկարողանան․
– Ընտրել կարևորագույն բիզնես-գործընթացները,
– Հավաքագրել բիզնես-գործընթացների ցուցանիշների տվյալները և վերլուծել դրանք,
– Կատարելագործել բիզնես-գործընթացները:
Ո՞ւմ համար է նախատեսված․
– Ռիսկերի կառավարման համար պատասխանատուներ,
– Ներքին աուդիտի աշխատակիցներ,
– Ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցներ,
– Որակի կառավարման համակարգի պատասխանատուներ,
– Տեխնիկական առաջադրանքներ մշակողներ,
– Կազմակերպության բոլոր օղակների աշխատակիցներ, որովհետև բոլորը հանդիսանում են որոշակի բիզնես-գործընթացների պատասխանատուներ և մասնակցում են դրանց իրականացմանը և կատարելագործմանը:
Դասընթացի վարման մեթոդաբանությունը․
– Ինտերակտիվ ուսուցում, թեմատիկ խաղեր,
– Օրինակների քննարկում, դրանց հիման վրա նյութի ներկայացում ու յուրացում,
– Խմբերով աշխատանքների կատարում և կատարված աշխատանքի ներկայացում, արդյունքների քննարկում:
Տևողությունը՝ 2 օր, օրական 3 ժամ: Այն կվարի Դավիթ Սահակյանը, Ֆիզմաթ գիտ.թեկնածու
– 2006 թվականից դասավանդում է “Բիզնես-ինժինիրինգ” և “Բիզնես-գործընթացների կառավարում” առարկաները Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում,
– Բիզնես-գործընթացների կառավարման և կատարելագործման, ու դրանց հիման վրա, ռիսկերի կառավարման և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքային փորձ տարբեր կազմակերպություններում՝ բանկային համակարգ, Անտարես հոլդինգ, Հայփոստ և այլն,
– Այս թեմայով անց կացված բազմաթիվ դասընթացներ՝ տարբեր ոլորտի ընկերությունների աշխատակիցների համար,
– Անցել է վերապատրաստում արտասահմանում՝ “Բիզնես-ինժինիրինգ” դասընթաց (“ԲԻԳ-Պետերբուրգ” ընկերություն, Ռուսաստան, 2005), Կաց Բիզնես-դպրոց (Պիցբուրգի համալսարան, ԱՄՆ, 2008), Հարվարդի համալսարան (2010) և այլն:
– Օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 18-19,
– Ժամը` 18:30-ից մինչև 21:30:
– Հասցե՝ ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 (256 HUB)
Դասընթացի արժեքն է՝
– 40․000 ՀՀ դրամ:
– Արժեքը ներառում է ուսումնական նյութերը և սուրճի ընդմիջումը:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է հավաստագիր:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ հետևյալ հղումով։
Դասընթացների մասնակցության հայտը լրացնելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ.
1. Դասընթացների մասնակցության հրապարակային պայմանագրի դրույթներին
2. Դասընթացի մասնակցության կանոններին
3. Դասընթացի մասնակցության հայտի լրացման կանոններին
Բոնուս
Դասընթացի մասնակիցներին կտրվեն 256 HUB-ի նվեր քարտեր՝ 20 ժամ օգտվելու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-355-111 հեռախոսահամարով: