Կովկասի կաբելային հեռուստատեսության օրեր 2019
News 07-11-2019 21:20

“Կովկասի կաբելային հեռուսատեսության օրեր 2019” կոնֆերանսը տեղի ունեցավ նոյեմբերի 7-8-ին Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

Կոնֆերանսի նպատակն էր հեռուստատեսության ոլորտում գաղափարների փոխանակման մեկ ընդհանուր ինֆորմացիոն հարթակի ստեղծումը, նոր համագործակցությունների հաստատումը, ինչպես նաև տարածքային շուկայի հնարավորությունների քննարկում։ Ծրագիրը կազմված էր արդիական թեմաների ներկայացումներից, պանելային քննարկումներից և կոնտենտ-շոուից։

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիան, որը 2007 թվականից ի վեր աջակցում է ոլորտի զարգացմանը և պաշտպանում է դաշտում աշխատող ընկերությունների շահերը: Միջոցառման խոսնակների շարքում էին Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը, Ռուսաստանի կաբելային հեռուստատեսության ասոցիացիայի փոխնախագահ Միխայիլ Սիլինը, Վրաստանի կաբելային հեռուստատեսության միության նախագահ Գուրամ Բերուաշվիլին, միջազգային հեղինակավոր հեռուստաալիքների ներկայացուցիչներ և այլոք։

Քննարկումների թեմաները հիմնականում կենտորնացած էին` թվային փոխակերպման և ընդգրկման նոր կարգավորիչ սկզբունքների, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի հիմնական կետերի, Հայաստանի ծովահենության դեմ պայքարի փորձի վրա և այլն:

Քննարկվեցին Հայաստանում ժամանակակից մեդիայի ոլորտի կարգավորման տենդեցներն ու հարցերը, ավելին, հատուկ կազմակերպված նեթվորքինգի ընթրիքը տվեց հնարավորություն ոչ ֆորմալ միջավայրում շփվելու և ծանոթանալու Հայաստանի մշակութային առանձնահատկություններին և խոհանոցին։

“Կովկասի կաբելային հեռուսատեսության օրերը” համաժողովը այժմ պաշտոնապես ոլորտի պատմության մի մասն է կազմում։ Կհանդիպենք 2021 թվականի համաժողովի շրջանակներում։