Categories: News

Դպրոցականների այցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Նովեմբերի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվել են Ա․Ս․ Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկների և դպրոցի ուսուցիչների ուղեկցությամբ։

Աշակերտները ՎՏԿ աշխատակիցների ուղեկցությամբ շրջեցին շենքում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, կենտրոնում տեղակայված ընկերությունների գործունեությանը, լաբորատորիաներին։

Նրանք մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպում ունեցան մեր կենտրոնի մասնագետների հետ, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթացան ոլորտի առավելություններին, հեռանկարներին և ընձեռած հնարավորություններին։

Share