Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ITeens ծրագրավորման դպրոցը ընդունում է հայտեր
News 11/11/2019 10:11

Նոյեմբերի 25-ից Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) մեկնարկում է իր “Web for Teens” դասընթացը։ Եթե տեսնում եք Ձեր երեխայի ապագան ՏՏ ոլորտում, ապա նա կարող է փորձել իր ուժերը ITeens դպրոցում։

Նշենք, որ դպրոցում կարող են սովորել 12-17 տարեկան աշակերտները։

Դասընթացի նպատակն է պատրաստել Web ծրագրավորողներ: Այն հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը:Դասընթացում ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը: Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորը գիտելիքներ ձեռք բերել JavaScript-ում, ինչը հանդիսանում է այսօրվա աշխատաշուկայում ամենատարածված և պահանջված հմտություններից մեկը:

Հավելյալ տեղեկություն ստանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։