Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«1991 ստորաբաժանման» տեղեկատվական հանդիպումը FAST-ում
News 12/11/2019 08:36

Նոյեմբերի 19-ին ժամը 16:30, FAST-ի գրասենյակում տեղի կունենա «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը:

Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

Օրակարգ՝

16:30 – 16:45 գրանցում,

16:45 – 17:15 ծրագրի ներկայացում,

17:15 – 17:45 հարց և պատասխան։

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետեւյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ  «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացներին դիմելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Ծրագրի գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը, 2019։

Դասընթացների մեկնարկը՝  հունվարի 28, 2020։