Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-19:00, RINArmenia-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը կմեկնարկեն առաջին RINA ներածական դասընթացը Հայաստանում: Այն կվարի Սանտիագո Չաբկինյանը։
Հայաստանն առաջինն է, ով կփորձարկի RINA (Recursive InterNetwork Architecture) հեղափոխական նորարարության միջոցով համացանցի ապագայի կերտումը:
Այս դասընթացի շրջանակում դուք կկարողանաք.
– ուսումնասիրել համացանցի հիմքերը,
– հասկանալ հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և TCP/IP, RINA-ի մեխանիզմների հիմքում ընկած հասկացությունները,
– բացահայտել ցանցային ճարտարապետության արդի թերությունները,
– ճանաչել ապագա սերնդի ցանցային համակարգի ակադեմիական զարգացման արդի վիճակը:
Եթե ընդհանուր պատկերացում ունեք հանրահայտ ցանցերի և պրոտոկոլների վերաբերյալ, ուրեմն, կարող եք մասնակցել դասընթացին, գրանցվելով հետևյալ հղումով։
Նշենք, որ միջոցառման լեզուն անգլերենն է։
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։