Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկում է C# (ASP.net) ծրագրավորման լեզվի դասընթաց
News 12/11/2019 13:22

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու C# (ASP.net) ծրագրավորման լեզվի դասընթացին:

Դասընթացի 1-ին մակարդակի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

– նախնական պատկերացում վեբ ծրագրավորման մասին,

– աշխատանք Visual Studio-ում,

– .net framwork, .net core,

– C# հիմունքներ,

– OOP,

– LINQ հարցումների լեզու։

Մակարդակի ավարտից հետո ուսանողները կարող են պատրաստել կոնսոլային ծրագրեր օգտագործելով C# լեզուն։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։

Իսկ մանրամասների հետ ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74-97-05 կամ այցելել ՎՏԿ, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12: