Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին է լինելու համակարգիչների ապագան։ Լսե՞լ եք քվանտային համակարգիչների և նրանց հնարավորությունների մասին։
Համաձայն Գարթների զեկույցի, մինչև 2023 թվականը կազմակերպությունների 20%-ն իրենց բյուջեից հատկացումներ են անելու քվանտային հաշվարկումներով նախագծերի համար։ Իսկ նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, կազմակերպությունները քվանտային համակարգիչների մասնագետների պակասի խնդրի առաջ են կանգնելու։
Նոյեմբերի 21-ին 19։00-21։00 ISTC-ում տեղի կունենա smart talk քվանտային հաշվարկումների մասին։
«Ապագան Քվանտային հաշվարկումներով» Smart Talk-ի շրջանակում ISTC-ն ուրախ է հյուրընկալել Gate42 գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր Հակոբ Ավետիսյանին։ «Gate42» կենտրոնը զբաղվում է քվանտային համակարգիչների համար ալգորիթմների ստեղծմամբ։
Հանդիպման ժամանակ մասնակիցները կծանոթանան քվանտային հաշվարկումների ապագային և դրանց ընձեռած հնարավորություններին ու առավելություններին։
Քննարկման հիմնական թեմաներն են՝
– Ի՞նչ է քվանտային հաշվարկումը
– Ո՞ր ոլորտների վրա կարող է ազդել քվանտային հաշվարկումը
– Ինչպիսի՞ն է գիտական հետազոտությունների ապագան։
Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։