Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թույն career, Tooyn մարդիկ Vol.1
News 13/11/2019 13:02

Եթե հետաքրքված եք ՏՏ, ՄՌԿ, մարքեթինգի, կամ նախագծերի կառավարման ոլորտում հաջողակ կարիերա ունենալու նրբություններով, ապա բաց մի թողեք այդ ոլորտներում հաջողություններ գրանցած Tooyn մասնագետների փորձն ու հետաքրքիր (Tooyn) պատմությունները լսելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում մասնագետները կներկայացնեն իրենց պատմությունները, իսկ Դուք` որպես մասնակից, հնարավորություն կունենաք հարցեր ուղղելու ձեր ցանկալի մասնագետին։ Ելույթներից հետո կլինի ազատ շփման ու networking-ի հատուկ հատված։

Հանդիպումը լի կլինի Tooyn անակնկալներով։ Անհրաժեշտ է միայն միջոցառմանը ներկայացնել Ձեր օնլայն CV-ն։

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 18։30, ISTC-ում։

Մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց նախնական գրանցումը պարտադիր է հետևյալ հղումով։

Նշենք, որ հանդիպումը անց է կացվում ISTC-ի աջակցությամբ։ ISTC կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել և ամրապնդել կրթական կարողությունները ՏՏ/Բարձր տեխնոլոգիների ոլորտում, կատարելագործել հետազոտական ներուժը կրթական համատեքստում, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար: