Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացավ PechaKucha Night նախագծի 37-րդ հանդիպումը
News 13/11/2019 13:30

Նոյեմբերի 8-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինչպես են տեխնոլոգիաները փոխում մեր կյանքը» խորագիրը կրող PechaKucha Night նախագծի 37-րդ հանդիպումը:

Պեչա-Կուչա ներկայացման ձևաչափը շատ ազդեցիկ և միևնույն ժամանակ շատ պարզ է։ Խոսողը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Ներկայացման ընդհանուր տևողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել գլխավոր միտքը և հետ չընկնի։

Ոչ պաշտոնական և ստեղծագործ այս հանդիպմանը ներկա էին խոսնակներ բազմազան ոլորտներից, որոնք ներկայացրեցին տեխնոլոգիական առաջընթացի դրական և բացասական կողմերը՝ միաժամանակ խոսելով տեխնոլոգիաների և փոխակերպման իրենց տեսլականի մասին: Քննարկվեց նաև նոր հայտնագործությունների դերը մեր առօրյայում, ինչպես են դրանք բարձրացնում կյանքի մակարդակը, ծառայում որպես վնասի նվազեցման գործիք։