Նոյեմբերի 20-ին տեղի կունենա «Ինչպես հիմնել և զարգացնել բիզնես ՀՀ-ում և արտերկրում» թեմայով սեմինարը, բոլոր նրանց համար, ովքեր որոշել են բիզնես հիմնել ՀՀ-ում կամ Հայաստանից դուրս և փնտրում են այն զարգացնելու ուղիները։
Սեմինարը կվարի «Armenian Emirati Businessmen Association»-ի համահիմնադիր և համանախագահ, «International Chamber of Commerce», «National Committee Armenia»-ի գլխավոր քարտուղար, Փարիզի, Քուվեյթի, «ԵՊԲՀ»-ի և մի շարք այլ համալսարաններում դասախոս, հայերենի առաջին գործադիր MBA-ի համահիմնադիր, «Մենեջմենթ Միքս Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը։
Սեմինարի ընթացքում կքննարկենք հետևյալ թեմաները․
– Ինչպես հիմնել բիզնես։
– Ինչպես զարգացնել բիզնես։
– Բիզնեսի զարգացման փուլերը։
«Ինչպես հիմնել և զարգացնել բիզնես ՀՀ-ում և արտերկրում» թեմայով սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, 19:00-22:00, Elite Plaza Business Center-ում:
Մուտքը 1000 դրամ, ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք:
Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում գրեք Չոր մարքեթինգ էջին կամ զանգահարեք 055 269 289 հեռախոսահամարով: