Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» – Hour of Code միջոցառումը
News 14/11/2019 09:05

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ կկայանա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Միջոցառման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորմանը, նրանց համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Այս ամենը մասնակիցները սովորելու են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենտորների օգնությամբ:

Մասնակցության համար՝
– ծրագրավորման իմացություն չի պահաջվում
– տարիքային սահմանափակում չկա.
– անգլերենի իմացությունը ցանկալի է.
– մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք.
– տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։

Մասնակիցների գրանցումը կսկսվի նոյեմբերի 20-ին։