Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Կին ձեռներեցներ» ծրագիրն հայտարարում է մասնակիցների լրացուցիչ հավաքագրում
News 14/11/2019 09:48

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրն հայտարարում է մասնակիցների լրացուցիչ հավաքագրում։

Ծրագրի պահանջներին համապատասխանող բիզնես գաղափարների սակավության պատճառով ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրն ընձեռում է դիմելու ևս մեկ հնարավորություն։

Ծրագրին կարող են դիմել 18 և բարձր տարիքի կանայք Հայաստանի բոլոր մարզերից, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ սկսնակ բիզնես, որը գործում է առավելագույնը 1.5 տարի։

Չեն կարող դիմել հասարակական կազմակերպությունները, բիզնես դասընթացավարները և այն կանայք, որոնց բիզնեսները գործում են 1.5 տարուց ավելի։

ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից․

– Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Դասընթացը կօգնի մասնակիցներին ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես մոդել, որն անհրաժեշտ է բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար:

Դրամաշնորհներ

Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել մինչև 1 400 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով տարբեր չափանիշներ, ինչպիսիք են բիզնես գաղափարի հետագա զարգացման հնարավորությունները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։

Ուղղորդման փուլ

Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 29-ի ժամը 17:00:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ։

Իսկ մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։